Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ասում են...

Ասում են...
20.03.2014 | 23:58

...թե շուտով Ռուսաստանի օրինակով Հայաստանում, որը պատրաստվում է մաս կազմելու Մաքսային միությանը, նույնպես կսկսվի համակարգված գրաքննությունը` լրատվամիջոցների, ազատ մտքի, արևմտյան-եվրոպական արժեքներ «տարածողների» նկատմամբ, որոնք այս փուլում խոշորացույցի տակ «ուսումնասիրվում» են, թե որ կողմից պետք է «գրոհի» ենթարկվեն: Ավելին, տեսակետ կա, որ մի քանի ամսից հնարավոր է և՛ Ռուսաստանում, և՛ «հարակից» երկրներում սահմանափակվի սոցցանցերի գործունեությունը, առաջին հերթին` Ֆեյսբուքի:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ